ԷԿՈ Խմբակ Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ
Բնապահպանական իրազեկվածության բարձրացում, պատասխանատու վարքագծի խթանում և երիտասարդական նախաձեռնությունների աջակցություն՝ հանուն առողջ ու կայուն շրջակա միջավայրի։
Երիտասարդների հմտությունների և առաջնորդական կարողությունների զարգացում, ակտիվ մասնակցության խթանում և աջակցություն՝ դրական փոփոխություններ նախաձեռնող ու իրականացնող դառնալու գործում։
Գենդերային կարծրատիպերի հաղթահարում, իրազեկվածության բարձրացում և բոլորի համար հավասար հնարավորությունների ու մասնակցության խթանում՝ անկախ սեռից։
Քաղաքացիական մասնակցության և քննադատական մտածողության խթանում, մարդու իրավունքների առաջմղում և հավաստի տեղեկատվության հասանելիության ընդլայնում՝ երիտասարդներին ժողովրդավարական գործընթացներում ակտիվ մասնակցելու կարողություններով ու հնարավորություններով ապահովելու համար։
Հավասար մասնակցության և բազմազանության խթանում ու բարեհամբույր միջավայրի ձևավորում, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հարգված, գնահատված և ներառված։