Ընթացիկ ծրագրեր #
ԷԿՈ Խմբակ Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ
Ընթացիկ
Ավարտված
Էրազմուս
ԲՈԼՈՐԸ
Play the Truth: Youth and Media in Lori
«Play the Truth: Youth and Media in Lori» երիտասարդների կողմից առաջնորդվող նախաձեռնություն է, որը նպաստում է Լոռու մարզի երիտասարդների մեդիա գրագիտության, քննադատական մտածողության և քաղաքացիական ներգրավվածության զարգացմանը։ Ինտերակտիվ միջոցառումների՝ դասընթացների, հեքեթոնի և կրթական սեղանի խաղի ստեղծման միջոցով ծրագիրը խթանում է երիտասարդներին՝ դառնալու իրենց համայնքների տեղեկացված և ակտիվ անդամներ։
«Կառուցելով համագործակցության կամուրջներ» գործընկերության արշավ
«Կառուցելով համագործակցության կամուրջներ» գործընկերության արշավը ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն է ներգրավել նոր ռազմավարական գործընկերներ, ընդլայնել համագործակցությունները և համատեղ զարգացնել կանաչ և ներառական ապագային ուղղված ծրագրեր։
Կանաչ Դեսպաններ
«Կանաչ Դեսպաններ» նախագիծը, որը նախաձեռնել է ԷԿՈ Խմբակ Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ-ն, նպատակ ունի փոխակերպել Հայաստանի բնապահպանական միջավայրը՝ երիտասարդներին հզորացնելով առաջնորդելու կայուն, համայնքային հիմքով փոփոխություններ։