«ԷԿՈ Խմբակ» Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ-ն մասնակցեց EUROBUS եզրափակիչ միջոցառմանը Թբիլիսիում։
«ԷԿՈ Խմբակ» Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ-ն մասնակցեց EUROBUS եզրափակիչ միջոցառմանը Թբիլիսիում։
🌍 Սեպտեմբերի 19-ին մեր թիմը մասնակցեց «EUROBUS» եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, որը կազմակերպվել էր «Youth Association DRONI»-ի կողմից՝ «EVZ Foundation»-ի աջակցությամբ։
✨ Միջոցառման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր «EcoAction Yerevan. Երիտասարդների հզորացում քաղաքային միջավայրի համար» նախագծի արդյունքները, կիսվելու ձեռքբերումներով և ցուցադրելու մասնակիցների պատրաստած բացիկները։
💬 Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Կովկասի տարածաշրջանի երիտասարդների հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով։ Հպարտ ենք տեղեկացնել, որ Հայաստանից պանելային խոսնակ էր հրավիրվել մեր կազմակերպության նախագահ Սերյան Ենոքյանը, ով ներկայացրեց երիտասարդների առջև ծառացած հնարավորություններն ու մարտահրավերները Հայաստանում և ողջ Կովկասում։
🤝 Ուրախ ենք տեսնել, որ Կովկասի տարածաշրջանում ստեղծվում են այսպիսի հարթակներ երիտասարդների համար, որոնք խթանում են երկխոսությունը և համագործակցությունը։
Տեսադարան