«ԷԿՈ Խմբակ» ՀԿ-ն ամրապնդում է միջազգային համագործակցությունը Կոպենհագենում
«ԷԿՈ Խմբակ» ՀԿ-ն ամրապնդում է միջազգային համագործակցությունը Կոպենհագենում
«ԷԿՈ Խմբակ» Երիտասարդական-Բնապահպանական Հասարակական Կազմակերպության թիմը այցելել է Կոպենհագեն, Դանիա, մասնակցելու Դանիայի ազգային երիտասարդական խորհրդի (DUF) անդամ կազմակերպություն «4H Denmark»-ի կողմից կազմակերպված նախապատրաստական ուսումնական այցին։ Այս այցը կարևոր է երկու կազմակերպությունների միջև ապագա համագործակցության ամրապնդման և համատեղ ծրագրերի մշակման համար։
Այցի ընթացքում EGYE-ի թիմը հնարավորություն ունեցավ մանրամասն ծանոթանալու «4H Denmark»-ի գործունեության առանձնահատկություններին, կազմակերպության արժեքներին և ապագա ռազմավարական ուղղություններին։ Անցկացված հանդիպումները նպաստեցին փորձի արդյունավետ փոխանակմանը և երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև բնապահպանական նախաձեռնությունների զարգացմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը։
Հատկանշական էր նաև DUF-ի կողմից կազմակերպված ընդունելությունը, որի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց երկու մասնագիտացված աշխատարանների՝ «Խնդրի ծառ» (Problem Tree Analysis) և «Երիտասարդների մասնակցություն» (Youth Participation) թեմաներով։ Այդ աշխատարանները հնարավորություն տվեցին քննարկելու խնդիրների համակարգված վերլուծության մեթոդները, երիտասարդների արդյունավետ ներգրավվածության մոդելները և դրանց կիրառման հեռանկարները համայնքային զարգացման գործընթացներում։ DUF-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին կազմակերպության գործունեության շրջանակը և այն մեխանիզմները, որոնք կարող են նպաստել տարածաշջանային մակարդակում դրական փոփոխությունների իրականացմանը։
Այցի հիմնական նպատակն է երիտասարդների հմտությունների զարգացումը, բնապահպանական ծրագրերի արդյունավետ իրականացումը և համայնքային ներգրավվածության խթանումը։ Այս նախապատրաստական այցը հիմք ստեղծեց երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
Այս համագործակցությունը կարևոր է դանիացի և հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման, երիտասարդական կարողությունների զարգացման և բնապահպանական գիտակցության բարձրացման տեսանկյունից։
Տեսադարան